Նորություններ

Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ

25/05/2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

25/05/2021
Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

24/05/2021
Երևանի կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության փոխնախարարը միջազգային գործընկերներին ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

21/05/2021
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը Մոսկվայում մասնակցել է «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը

20/05/2021
Ելույթի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ներդրվող նոր էլեկտրոնային համակարգին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունները էլեկտրոնային հարթակով ստանալու հնարավորություններին, ինչպես նաև իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային հարթակին: Վերջինի առումով Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային այդ համակարգը իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկությունը պետությանը տրամադրել էլեկտրոնային ձևով, ինքնաշխատ եղանակով գեներացնել իրավաբանական անձի կորպորատիվ կառուցվածքը՝ արտացոլելով իրական շահառուների ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կապերը իրավաբանական անձի հետ: Համակարգը արտացոլում է նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյոք իրական շահառուն քաղաքական ազդեցություն ունեցող անձ է, թե՝ ոչ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

20/05/2021
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում փորձի փոխանակմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

19/05/2021
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաներումը կիրառելի է այսօրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արմատական բարեփոխում` հանրային ծառայությունների մատուցման ոլորտում․ որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետներն են կրճատվել

17/05/2021
Մայիսի 16-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններն այսօր Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով

17/05/2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

12/05/2021
Մայիսի 11-ին կայացել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների միջև։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համագործակցության հուշագիր՝ Արդարադատության նախարարության և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև

04/05/2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

16/04/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ