Նորություններ

ՔԿՀ-ներում առկա են հոգեբանների թափուր հաստիքներ

09/01/2020
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ամփոփել է 2019 թվականի ձեռքբերումները

27/12/2019
Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, ՔԿԱԳ ոլորտում իրականացված բարեփոխումները հնարավորություն են տվել քաղաքացիներին 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական ակտերի գրանցման ցանկացած տարածքային մարմնից (ЗАГС) կամ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից էլեկտրոնային եղանակով տեղեկանքներ ստանալ, որը վարչարարության ծախսերի խնայողություն է ենթադրում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

27/12/2019
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և ԱՆ աշխատակազմի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Անչափահասների արդարադատության խորհրդի 2019 թվականի ամփոփիչ նիստը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հաստատվեց ՄԻՊ ազգային ռազմավարությունը

26/12/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ, Ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, նախանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու սահմանում հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկում՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության շուրջ

26/12/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության շրջանակում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը

25/12/2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի աշխատանքային քննարկումը

24/12/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի աշխատանքային քննարկումը: ՀՀ ԱՆ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր հատվածի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը դոնոր կազմակերպությունների գործընկերների հետ քննարկել է հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրերը

19/12/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում դեկտեմբերի 18-ին մասնակցել է դոնոր գործընկերների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության փոխնախարարը ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների թվային լուծումները

19/12/2019
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ դեկտեմբերի 18-ին անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր լոկոմոտիվներից մեկին՝ թվային գործիքներին ու նորարարական լուծումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

18/12/2019
Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

17/12/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

16/12/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ