Նորություններ

Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը

20/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

20/11/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը

20/11/2019
Այս փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին

18/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել

18/11/2019
Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության փոխնախարար «Մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումն ու աշխատանքով ապահումը»

15/11/2019
Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

12/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՔԿՀ-ներում պահվող անձանց համար մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է. փոխնախարար Գալյան

07/11/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումը

05/11/2019
Այսօր տեղի է ունեցել ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ հանրային քննարկումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԻՊ ռազմավարության նախագիծը քննարկել է նաև մարզերում

05/11/2019
Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաև ՀՀ մարզերում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

04/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկումներ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի շուրջ

01/11/2019
Արդարադատության նախարարան այսօր մասնակցել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին նվիրված երկօրյա քննարկումների շարքի առաջին հանդիպմանը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ