Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

17/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար, այնուհետև գործընկերոջ հետ քննարկել է  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին:

Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն