Նորություններ

Հայտարարություն

01/02/2019
Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է պրոբացիայի ոլորտի նիդերլանդցի փորձագետներին

01/02/2019
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայությունը ներկայացրել է 2018 թվականի հաշվետվությունը

01/02/2019
2018 թվականին Պրոբացիայի ծառայությունն ունեցել է 6242 շահառու, որոնցից՝ տուգանք պատժատեսակով 2074 գործ, որոշակի պաշտոններից զրկելու և որոշակի գործունեության իրավունքից զրկելու 452 գործ, հանրային աշխատանքներում ներգրավվելու 574 գործ, պատիժը պայմանական չկիրառելու 2223 գործ, վարքի նկատմամբ վերահսկողության 17 գործ, պատժից պայմանական վաղակետ ազատվելու 725 գործ և պատժի հետաձգման 14 գործ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները

31/01/2019
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողություններիչորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալին

30/01/2019
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

30/01/2019
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը նիդերլանդցի գործընկերների հետ քննարկել է օրենքի գերակայության և քրեական պատիժների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

29/01/2019
Սուրեն Քրմոյանը ողջունել է նիդերլանդցի գործընկերներին, նշել, որ Պրոբացիոն ծառայության լիարժեք կիրառումը և զարգացումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և հավելել, որ այն Կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը

25/01/2019
Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առաջարկները համապարփակ ներկայացնելու համար և նշել, որ հնչեցրած առաջարկների մեծ մասը տեղ են գտել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում, որտեղ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային ուղղությունները, որի գլխավոր նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ամենատարբեր ոլորտներում: Նշենք, որ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը, այն է՝ իրազեկման մեծածավալ միջոցառումների իրականացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
2019 թվականին քրեակատարողական ոլորտում Արդարադատության նախարարության թիրախը լինելու է դատապարտյալների վերասոցիալականացումը

25/01/2019
Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման, քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը (խորհրդատվությունը) աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելու վերաբերյալ

23/01/2019
Ելնելով վերոգրյալից և հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհդատվություն տալու և տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները

18/01/2019
Փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման մեջ ներգրավված բոլոր անձանց, ի դեմս՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ողջ աշխատակիցների, արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև իր երախտիքի խոսքն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը ֆինանսական աջակցության և գաղափարի իրականացման համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԻԵԴ-ը բավարարեց Ս. Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

18/01/2019
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ