Նորություններ
Արդարադատության նախարարը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր
Շոմբի Շարփը ՄԱԿ-ի անունից շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման կապակցությամբ և նախարարի հետ քննարկել ընտրական գործընթացում, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային հատվածում նորարական լուծումների ներդրման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:
Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ծրագրի մեկնարկի առիթով ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ այս վերապատրաստումը աշխատակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու կատարված օրենսդրական փոփոխություններին, կատարելագործելու կառավարչական հմտությունները և ունակությունները, տեսական և գործնական առաջադրանքների շնորհիվ ստանալու աշխատանքում հանդիպող մի շարք խնդիրների և հուզող հարցերի պատասխանը:
Հասարակական խորհրդի նիստ՝ ուղղված հասարակական կազմակերպությունների առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելուն
Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով:
Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է
Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին և Երևան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:
Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի
Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:
Նախարար Զեյնալյան. «Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ»
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:
Արդարադատության նախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր
Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր կայացած ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը վկայությունն են այն փաստի, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե անձերին կամ կառավարություններին, այլ հայ ժողովրդին:
Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը
Բացման խոսքում փոխնախարար Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված փոփոխություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Նախարար Զեյնալյան. «Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է»
«Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:
Արդարադատության նախարար. «Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը»
Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը:
Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և տվել համապատասխան հանձնարարականներ: