Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Միայն Հայաստանը չէ, որ պարտվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Tert.am-ի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական դատարանների կայացրած վճիռները պարբերաբար բեկանվում են Եվրոպական դատարանում:

    Ավելին...

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է: Ուղեցույցի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները:

    Ավելին...

  • Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ, հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ» հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում համակեց բոլորիս:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:

    Ավելին...

  • Այսօրվա քննարկումների արդյունքում երկու դիտարկում կարող եմ անել : Նախ կարող ենք հստակ գնահատել՝ մի կողմ դրած մեր բոլոր հակասությունները՝ թե ներքին և թե արտաքին հարցերում, մեր ազգը, մեր քաղաքական ուժերը պատրաստ են, ունակ են ազգային հարցերի շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու: Սա ցույց է տվել մեր պատմությունը և 88 թվականը դրա լավագույն վկայություններից մեկն է, որը պսակվեց հաղթանակով:

    Ավելին...

  • «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 5-ի համարում զետեղված «Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը ինքնասպան կլինի, եթե համապատասխան մարմինները չվերականգնեն իր ոտնահարված ծնողական իրավունքները:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ընդունեց Թուրքմենստանի խորհրդարանի փոխնախագահ Գուրբանգուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը: ՄԱԿ-ի՝ Թուրքմենստանում գտնվող Զարգացման ծրագրերի կազմակերպության նախաձեռնած խորհրդարանական պատվիրակության այցելությունը Հայաստան փորձի փոխանակման նպատակ էր հետապնդում:

    Ավելին...

  • Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև:

    Ավելին...

  • Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

    Ավելին...

  • Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն