Հայտարարվում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում

02/04/2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում՝ թափուր պաշտոնները համալրելու համար: Նոտարի թափուր պաշտոններ կան «Լոռու մարզ» նոտարական տարածքում (նստավայր՝ քաղաք Վանաձոր), (նստավայր՝ քաղաք Ստեփանավան), «Տավուշի մարզ» նոտարական տարածքում (նստավայր՝ քաղաք Դիլիջան), «Արարատի մարզ» նոտարական տարածքում (նստավայր՝ քաղաք Արտաշատ), «Շիրակի մարզ» նոտարական տարածքում (նստավայր՝ գյուղ Ախուրյան), «Սյունիքի մարզ» նոտարական տարածքում (նստավայր՝ քաղաք Սիսիան), (նստավայր՝ քաղաք Կապան) և «Երևան» նոտարական տարածքում (նստավայր՝ Դավթաշեն):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 12-ը, մինչև ժամը 16.00: Փաստաթղթերը ներկայացվում են Արդարադատության նախարարություն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.30-12.30 և 14.00-17.00-ն։
Ներկայցվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/2988