Դեպի վեր

Ռաֆիկ Գրիգորյան

Նախարարի առաջին տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

31/05/1991, Արմավիր, Վաղարշապատ

Աշխատանքային գործունեություն

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

2018 թ. մարտի 5-հունիսի 30՝ ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամ, փորձագետ

2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոն, դասախոս,

2013 թ. հուլիսի 1-ից մինչ օրս՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամ, պահանջները քննող մասնագետ-իրավաբան:

2011 թ. մարտի 1-ից մինչև 2013թ. ապրիլի 1-ը՝ «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերություն, իրավաբան:

Կրթություն

2013 - 2016 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

2011 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ

2007 - 2011 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավր, գերազանցության դիպլոմ

2018 թ. մարտ-սեպտեմբեր (վեց ամսյա կուրս) Հայաստանի Հանրապետության փաստաբանության դպրոց

2018 թ. ապրիլ-հուլիս «Միջազգային արբիտրաժի իրավունք, փորձ և պրոցես» – Մոդուլ 1 (Նոր ուղղությամբ)՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators (CIArb)) կողմից, Լոնդոն Մեծ Բրիտանիա,

2017 թ. փետրվար-հունիս «Միջազգային առևտրային արբիտրաժ» - Մոդուլ 1՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (CIArb), կողմից, Նիկոսիա, Կիպրոս: 

Այլ տեղեկություններ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Լեզուների իմացությունը՝ Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

Գիտական ատենախոսության թեմա՝ «Պարտատոմսերի շրջանառության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ի.գ.թ., ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք (քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), միջազգային մասնավոր, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք)

Գիտական հետազոտությունների շրջանակ՝ Քաղաքացիական իրավունք, ապահովագրական իրավունք, բանկային իրավունք, արժեթղթերի շուկա, կորպորատիվ իրավունք

2017 թ. մայիս – «Ծանոթություն միջազգային առևտրային արբիտրաժին», Երևան, Հայաստան

2017 թ. հոկտեմբեր «ՄաստերՔարտ հետգանձումներ մակարդակ » (MasterCard Chargebacks Level 3) թեմայով դասընթաց՝ կազմակերպված «ՄաստերՔարտ» (MasterCard) վճարահաշվարկային համակարգի կողմից. Երևան, Հայաստան:

2016 թ. հոկտեմբեր «Հոգեբանական միջնորդություն և միջնորդության փաստաբանություն» (Psychological Mediation and Mediation Advocacy) թեմայով դասընթաց՝ կազմակերպված Փաստաբանների միջազգային ասոցիացիայի (International Bar Association (IBA)) կողմից. Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր «Քաղաքացիական և առևտրային միջնորդություն» (Civil and Commercial Mediation) թեմայով Մոդուլ 1 դասընթաց՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators (CIArb)) կողմից. Մադրիդ, Իսպանիա,

2014 թ. մայիս «ՄաստերՔարտ հետգանձումներ մակարդակ 2» (MasterCard Chargebacks Level 2) թեմայով դասընթաց՝ կազմակերպված «ՄաստերՔարտ» (MasterCard) վճարահաշվարկային համակարգի կողմից. Պրահա, Չեխիա:

Իրավասության շրջանակը՝

1) Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,

բ) իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,

գ) Նախարարության իրավասության շրջանակում՝ որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտների,

դ) իրավական ակտերի (նախագծերի) իրավական փորձաքննության ապահովման,

ե) իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,

զ) օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական oրինակների հաշվառման, համակարգման և պահպանման ապահովման,

է) նոտարիատի ոլորտի քաղաքականության մշակման ապահովման,

ը) քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,

թ) սնանկության ոլորտի քաղաքականության մշակման, սնանկության կառավարիչների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,

ժ) դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

ժա) հաշտարարության ոլորտի քաղաքականության մշակման, Հաշտարարների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,

ժբ) փաստաբանական գործունեության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

ժգ) արդարադատության ոլորտում անչափահասների քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

ժդ) արդարադատության նախարարության համակարգում օրենքներով ստեղծված մարմինների մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,

ժե) դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման.

2) Նախարարի առաջին տեղակալ՝ Ռ. Գրիգորյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն