ԶԼՄ-ները մեր մասին
Կառուցվածքային խոշոր փոփոխությունը Երևանի միասնական դատարանի ստեղծումն է, 2019 թ. էլ պլանավորվում է ստեղծել Սնանկության դատարան. Դ. Հարությունյան
«Օրենքներից մեկը գործելու է մինչև ապրիլի 9-ը՝ այն, որը սովորական օրենքն է, որտեղ փոքրիկ փոփոխություններ են տեղի ունենում: Մյուսը ֆունդամենտալ, նոր սկզբունքների վրա կառուցված դատական օրենսգիրք է, որն արդեն որպես սահմանադրական օրենք, պետք է քվեարկի ԱԺ-ն և քվեարկեց. դա գործելու է ապրիլի 9-ից հետո: Այսինքն՝ մենք երկու ժամանակահատվածի տարբեր օրենքների մասին ենք խոսում:
Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները
Արդարադատությունը պետք է իրականացվի ժամանակին, պատշաճ և ողջամիտ ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ անգամ լավագույն արդարադատությունը չի կարող դիտվել որպես արդարադատություն: Իհարկե, այլ երկրներիհետ համադրելու դեպքում յուրաքանչյուր տասը հազար բնակչին բաժին հասնող դատավորների թիվը, մեզանում շատ չէ:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում առկա կարգավորումները բավականին մեծ առաջընթաց են ապահովել. փոխնախարար
«Նախկին կարգավորման պարագայում հանձնաժողովի որոշումը հնարավոր չէր բողոքարկել, իսկ ներկայումս հնարավորություն կա բողոքարկել հանձնաժողովի որոշումը, քանի որ դատապարտյալը կարող է մեկ բողոքով այդ եզրակացությունը տեղափոխել դատական ատյանի քննարկման դաշտ: Ինչպես նաև մենք ապահովել ենք, որ մեր դատապարտյալները ներկա գտնվեն ամբողջ պրոցեսին՝ ներկայացնելով իրենց իրավունքները և ՛ հանձնաժողովի նիստում, և՛ դատարանում»,- ասաց նա:
Պրոբացիան վերականգնողական արդարադատության ինստիտուտ է, երբ անձը պատիժը կրում է հասարակության մեջ. Արսեն Նավասարդյան Ա
Հայաստանում այժմ գործում է պատժիչ արդարադատություն, սակայն ներդվում է նաև պրոբացիայի ինստիտուtը, որը պետք է վերականգնողական, դաստիարկչական արդարադատություն ապահովի: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պրոբացիայի ծառայության շահառուներ կարող են լինել միջին և թեթև ծանրության հանցագործություն կատարած անձիք: Նրանք հնարավորություն կունենան իրենց պատիժը կրել քրեակատարողական հիմնարկից դուրս:
«Քայլ առ քայլ պիտի շարժվենք առաջ, արդյունքները կերևան ավելի ուշ»
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ:
Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված դրույթները ավելի են ընդլայնվում. Դավիթ Հարությունյան
«Տվյալ պարագայում խոսքը վարչական ռեսուրսի չարաշահմանն է վերաբերվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, մեր ընտրությունների ժամանակ տեղի ունեցան բացասական երևույթներ, ուստի այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք»,-ասաց նա:
Դատապարտյալների ներման խնդրագրի համար նախագահին կդիմի վարչապետը
«Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով ու դեպքերում լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, սակայն հարցը ինքնին բարդ է ու պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ։ Մենք նախատեսում ենք, որ ներումը ենթադրում է ինչպես հիմնական, այնպես էլ մասնակի լրացուցիչ պատժից ազատում, պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով»,- ասաց նախարարը։
Դատարան հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային տարբերակով, իսկ ԴԱՀԿ գնալ էլ պետք չի լինի
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտության մասին շատ է խոսվել եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բազմիցս է խորհրդրանում խոսել էլեկտրոնային տարբերակով դատարան դիմելու անհրաժեշտության մասին: Նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմելու համար: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ տեխնիկական հարթակն արդեն պատրաստ է: «Datalex.am»
Домашнее насилие в Армении: защитит ли жертв новый закон? BBC
Правозащитники и организации по защите прав женщин не первый год выступают за принятие закона о домашнем насилии в Армении, однако все предыдущие годы такие попытки были безуспешными.
Тигран МАРКОСЯН: "ВО ГЛАВУ УГЛА - ИНТЕРЕСЫ ГРАЖДАН"
Как собираются разгружать судебную систему
«Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն
Ազդարարման համակարգի մասին օրենքը, հիշեցնենք, խորհրդարանն ընդունել էր այս տարվա ամռանը: Ազդարարման ինստիտուտը Հայաստանում կներդրվի 2018-ի հունվարի 1-ից: Այն ներկայացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Որոշ պատգամավորների կողմից այն համարվեց «գործ տվողի ինստիտուտ»:
Զարմանալի չէ, որ որոշ առաջարկություններ կարող են տեղ չգտնել նախագծում. Դ, Հարությունյանը`Հեռուստատեսությանև ռադիոյի մասին օրենքի նախագծի մասին
«Այն, որ որոշ առաջարկություններ կարող են տեղ չգտնել, այստեղ զարմանալու բան չկա, քանի որ, այնուամենայնիվ, նախագիծը մշակողը կառավարությունն է: