Դեպի վեր

10/07/2018

«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Նարեկ Պողոսյանի լիազորությունները «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 3-ի N 312-Ա հրաման

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՎԻԵՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 30-ի N ԵՆՊ-399/18 գրությունը և «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Ն. Պողոսյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Մեղրի նոտար Նարեկ Պողոսյանի  ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Կապան նոտար Վիեննա Հայրապետյանին:   

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն