Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը

03/05/2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ 1») Աննա Ղազարյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և մեկ ամսով նրա գործունեությունը կասեցնելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները: