Տուգանքի 50%-ն ու մնացորդի կատարողական ծախսը վճարելու դեպքում` պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված

04/04/2024

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված և օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը և դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Արտոնությունից օգտվելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ։ Վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։ Հարկադիր կատարման փուլում վճարման համակարգերում արդեն արտացոլված է լինելու յուրաքանչյուր կատարողական վարույթով տուգանքի 50 տոկոսի և մնացորդ գումարի համար հաշվարկված կատարողական ծախսի գումարը, բացառությամբ այն վարչական իրավախախտումների, որոնց վրա վերոնշյալ օրենքի կարգավորումները չեն տարածվում։ Կարգավորումները կգործեն ապրիլի 5-ից։