Մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը

04/04/2024

Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը։

Կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Մասնակցությունն անվճար է:  Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ:

Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 20-ը:

Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ
https://www.moj.am/announcements/view/article/2989