Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմնի (EDPB) 2 ուղեցույցներ թարգմանվել են հայերեն

28/03/2024

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Եվրոպական մարմնի (EDPB) կողմից 2023 թվականին հրապարակված 2 առանցքային ուղեցույցներ հասանելի են նաև հայերենով։
Տվյալների սուբյեկտի, մասնավորապես՝ հասանելիության իրավունքի, ինչպես նաև՝ իրավապահ գործունեության ոլորտում դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ այս ուղեցույցները կհետաքրքրեն և՛ մասնագիտական շրջանակներին և՛ հասարակության լայն շերտերին, ովքեր հետաքրքրվում են այս թեմաներով։
 Նշենք, որ թարգմանությունն իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի շրջանակներում։