Մեկնարկում է սնանկության գործով կառավարիչ դառնալու համար՝ Արդարադատության նախարարի որոշմամբ պարտադիր դարձած ուսուցման դասընթացը

15/08/2023

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2023 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝  https://www.moj.am/announcements/view/article/2556