Դեպի վեր

ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար նախատեսված թեստային առաջադրանքների ձևանմուշներ

24/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

 Հարց 1  

Ինչպիսի պաշտոններ են հանդիսանում Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնները՝

 

  1.  ինքնավար.
  2. պետական քաղաքական.
  3. Համայնքային.
  4. հայեցողական:

 

( «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 7, մաս 3)

 

Հարց 2  

Ի՞նչ է քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը:

 

  1. Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում.

2.  Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործում.

3.  Քաղաքացիական ծառայողների մասնագիատական գիտելիքների և կոմպետենցիաների շարունակական կատարելագործում.

4.  Քաղաքացիական ծառայողների գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական կամ շարունակական կատարելագործում:

                                                                                                                                   («Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 4, մաս 1, կետ 6)

 

Հարց 3  

Ճի՞շտ է արդյոք, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 

1.  Այո.

2. Ոչ:

                                                         (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4)

 

 

Հարց 4  

 

Դասավորե՛ք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի անվանումները և աջ սյունակի դրանց սահմանումները:

 

1. նորմատիվ իրավական ակտ

Ա. Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ.

2. օրենսդրական ակտ

Բ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

3. օրենսգիրք

Գ. օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը:

 

1)     1-Ա, 2-Բ, 3-Գ.

2)    1-Բ, 2-Ա, 3-Գ.

3)    1-Գ, 2-Բ, 3-Ա:

 

(«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, Հոդված 2)

 

Հարց 5  

Դասավորե՛ք օրենքի լրիվ անվանման հիշատակման ճիշտ հերթականությունը:

 

Ա. օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

Բ. «օրենք» բառը.

Գ. հերթական համարը.

Դ. օրենքի վերնագիրը:

 

1. Ա, Բ, Գ, Դ.

2. Գ, Ա, Դ, Բ.

3. Դ, Ա, Գ, Բ.

4. Ա, Գ, Դ, Բ:

 

(«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդված 18, մաս 3) 

 

 

Հարց 6  

 

  Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը տրվում է՝

 

  1. ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
  2. ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում.
  3. երեխայի ծննդի օրվանից հետո՝ հաջորդ աշխատանքային օրը.
  4. ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

                                                  

   («Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենք 16-րդ հոդված, 1-ին կետ)

 

Հարց 7  

Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի կողմից ու՞ր է ներկայացվում վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդությունը՝

 

  1. ՀՀ ոստիկանություն

2.  դատարան

3.  ՀՀ առողջապահության նախարարություն

4.  ՀՀ արդարադատության նախարարություն։

 

Պրոբացիայի մասին» օրենք, հոդված 19, մաս 6)

 

Հարց 8  

 Ճիշտ է արդյոք, որ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար չունեցող ենթակա պետական մարմնի՝ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը, անձնակազմի կառավարումն իրականացնում է այն պետական մարմինը, որի ենթակայությամբ գործում է ենթակա պետական մարմինը:

 

1.  Այո.

2. Ոչ:

 

(«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք,

հոդված 4, մաս 2) 

 

Հարց 9  

 

Ո՞րն է համարվում պաշտոնական փաստաթուղթ:

  1. պաշտոնական փաստաթուղթը որևէ իրավաբանական անձի կամ պաշտոնյայի կողմից ստեղծված և սահմանված կարգով ձևակերպված  ստորագրությամբ և կնիքով  (երբեմն՝ առանց կնիքի) հաստատված փաստաթուղթ է.
  2. պաշտոնական փաստաթուղթը հաստատված փաստաթուղթ է, որը պարունակում է որոշակի տվյալներ կամ տեղեկատվություն.
  3. պաշտոնական փաստաթուղթը հաստատված փաստաթուղթ է, որն ունի պաշտոնական խնդիրներ լուծելու նպատակ:

 

(«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ                                                                                               լրամշակված հրատարակություն, էջ 71)

 

 

Հարց10  

 

Ո՞րն է թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը՝

  1. բայթ.
  2. բիթ.
  3. կիլոբայթ.
  4. մեգաբայթ:

 

(Ինֆորմատիկա 7-րդ դասարան, 3.Ինֆորմացիայի աղբյուրներ,

Ինֆորմացիայի քանակի չափումներ, § 3.3):

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն