Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06/09/2019

Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-99)

1. մասնակցում է հաշվառման համար ներկայացված զանգվածային լրատվության միջոցի առաջին համարի ուսումնասիրման և հաշվառման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծերի կազմման աշխատանքներին.

2. մասնակցում է առանց համապատասխան հաշվառման զանգվածային լրատվության միջոց թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմնավորումների կազմման աշխատանքների իրականացմանը.

3.  մասնակցում է լուծարման պետական գրանցման համար ներկայացված հասարակական միավորումների և նրանց միությունների փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

4. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը,ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.

5. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

6. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

7. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

8.իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • առնվազն միջնակարգ կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<11>>  սեպտեմբերի  2019թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝

        111115 (մեկ հարյուր տասնմեկ  հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 5.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, 010-59-40-56:

  1. 6.   Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

 

  1. 7.   Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված  պաշտոնը կարող է զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

 

  1. 8.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 9.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

Անձամբ /ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ/ կամ էլեկտրոնային փոստով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն