Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ում ավագ իրավաբանի մասին

21/03/2024

Պաշտոնը՝ Ավագ իրավաբան-նույնականացնող
Աշխատաժամանակը՝ լրիվ
Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով
Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:
Պարտականությունները և լիազորությունները՝
  • թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  • թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  • աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  • մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:
Պահանջվող որակավորումը և հմտությունները՝
  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
  • ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  • իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
  • ռուսերենի գերազանց իմացություն,
  • անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացություն կհամարվի առավելություն,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝  297 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:
Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
  • կենսագրական (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմ:
Փաստաթղթերը սկանավորված ուղարկել ayeritsyan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
 
Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 19.04.2024թ.: