Հայտարարություն` 2021 թվականի սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքների և երրորդ փուլի անցկացման վերաբերալ

25/06/2021

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովը ամփոփել է 2021թ. հունիսի 14-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդրի լուծման փուլի արդյունքները:

Խնդրի լուծման փուլի արդյունքներով որակավորման ստուգման երրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստացել ներքոնշյալ անձինք.

 

հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

1

Արգամ Հենրիկի Խաչատրյան

2

Վարդևան Ալբերտի Պետրոսյան

3

Տարոն Վարդանի Բանդուրյան

4

Ալբերտ Դավթի Բենգլյան

5

Տիգրան Շիրինի Մարտիրոսյան

6

Վլադիմիր Յուրիի Գաբրիելյան

7

Հովհաննես Գրիգորի Հարությունյան

 

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 13.03.2020թ. N 112-Ն հրամանով հաստատված N 3 հավելվածի 65-րդ կետը՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երրորդ՝ հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 2-ին, ժամը 15:00-ից սկսած (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, Արդարադատության նախարարության վարչական շենք, 9-րդ հարկի դահլիճ):

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151534 

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երրորդ փուլի նպատակն է որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար մասնակցի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը:

Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են մասնակցի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, կառավարիչ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, կառավարչի կարգավիճակին և գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջներին, վարքագծի կանոններին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և կառավարչի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

Հարցազրույցը կազմված է երկու մասից:

Առաջին մասում ուսումնասիրվելու է յուրաքանչյուր մասնակցի անձնական գործը և անցած մասնագիտական փորձը:

Երկրորդ մասում մասնակիցը վերլուծելու է կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակ՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտությունները ու որակները գնահատելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010) 59 40 57 հեռախոսահամարով։