Артавазд Геворгян

Бывший министр

Ծնվել է 1926 թ. մարտի 30-ին Կիրովականում (Վանաձոր):
Կրթություն
1949-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա և 1954 թվականից իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն
1957 թ. ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնը, իսկ 1965-1967թթ.` դեկանատը:
1959թ. Ա. Գևորգյանը աշխատել է հանրապետության դատախազի պաշտոնում:
1970թ. զբաղեցրել է հանրապետության Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը:
1970-1985թթ. Արտավազդ Գևորգյանը վարել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը, ապա նշանակվել է գերագույն դատարանի նախագահ:
1990-1997 թվականն աշխատել է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում:
Այլ տվյալներ
Դոցենտ Արտավազդ Գևորգյանը մի քանի տասնյակ աշխատությունների, գիտաիրավաբանական հոդվածների հեղինակ է, որոնց շարքում են <<Սովետական քաղաքացիական իրավունք>>ը, <<Հռոմեական քաղաքացիական իրավունք >>-ը:
Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ է եղել:
Ունի ԽՍՀՄ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, միութենական առաջին դասի դատավորի կոչում: Հանրապետության վաստակավոր իրավաբան է: