Դեպի վեր

08/04/2013

«Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը հաստատելու» մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2013 թ.

ք. Երևան N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 18-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ գրառվող տեղեկությունների կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Թովմասյան

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2013 թվականի փետրվարի 15-ի

N 31-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ գրառվում են հետևյալ տեղեկությունները.

1) բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը («մարզ»՝ Երևան կամ մարզ, վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը.

2) բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը.

3) բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը.

4) բազմաբնակարան շենքի այն շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը, որոնց սեփականատերերը հանդիսանում են համատիրության անդամ:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն