Նախարարություն

Կառուցվածք

Օրինականության վերահսկողության տեսչություն

Օրինականության վերահսկողության տեսչության պետ` Նորայր Փանոսյան

Հեռ. 010 38 03 88

Տեսչությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է նոտարների գործունեությունը, նախարարին միջնորդում է կասեցնելու նոտարի գործունեությունը, վերահսկում է նոտարական պալատի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի ու նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանումը, իրականացնում է ոչ առևտրային կազմակերպությունների իրազեկում, ընդունում է օրենքով սահմանված ծանուցումներ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր, իրավաբանական անձին նախազգուշացնում է օրենքների պահանջների հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ` առաջարկում է հայտնաբերված խախտումների վերացման կարգ և ժամկետներ, ոչ առևտրային կազմակերպություններում իրականացնում է հսկողություն, վերահսկողություն, այդ թվում` ստուգումներ, ներկայացնում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կասեցման, ինչպես նաև լուծարման պահանջ և կիրառում է պատասխանատվության միջոցներ, վերահսկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը, իրականացնում է վերահսկողություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողին և քրեակատարողական ծառայողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անցկացնում է ծառայողական քննություններ, դատավորի նկատմամբ նախապատրաստում է կարգապահական վարույթի նյութեր: Իրականացնում է նաև քաղաքացիների ընդունելություն, քննարկում և վերլուծում է նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի մասին հաղորդող դիմումները և բողոքները: Իրականացնում է նախարարությանն ու նախարարին վերապահված այլ վերահսկողական գործառույթներ:

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին
Բաժնի պետ`
Արսեն Բաբայան

Հեռ. 010319114

Էլ. փոստ: arsen.babayan@moj.am



Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժին
Բաժնի պետ` Դանիել Մխեյան

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին
Բաժնի պետ`  Մանուկ Պողոսյան

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին
Բաժնի պետ` Լևոն Սիմոնյան

Բողոքների վերլուծության բաժին
Բաժնի պետ` Գարիկ Կոստանյան