Ծառայություններ և գործառույթներ

Առցանց ծառայություններ

Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայք

www.azdarar.am
Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Այս կայքում Դուք կարող եք տեղադրել պաշտոնական անվճար ծանուցում` օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով: Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվող Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները:

 

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ

www.arlis.am
Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի օրենսդրական բազան ամեն շաբաթ թարմացվում է` օգտվողին հնարավորություն ընձեռելով հետևել իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալ իրավական ակտերի վերջնական տարբերակը: Համակարգից օգտվողներն ունեն որոնման լայն հնարավորություն: Տեղեկությունը մատուցվում է մատչելի, առանց որևէ սահմանափակման` պատճենահանելու և տպելու հնարավորությամբ:

 

Հարկադիր Էլեկտրոնային աճուրդ

achurd.harkadir.am
Հարկադիր Էլեկտրոնային աճուրդը Էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են:

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ

www.e-register.am
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ հաշված րոպեների ընթացքում կազմակերպություն գրանցել: Միաժամանակ այս համակարգի միջոցով Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ Ձեզ հետաքրքրող արդեն գրանցված կազմակերպությունների մասին