Նախարարություն
Փոխնախարարներ
Արամ Օրբելյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
010 38 03 82
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ. հունիսի 23, ք. Կապան
Կրթություն
2000 թ. ավարտել է ք. Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2000-2005 թթ. սովորել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) միջազգային իրավունքի ֆակուլտետում («իրավագիտություն» մասնագիտությամբ օտար լեզուների իմացությամբ իրավաբան-միջազգայնագետի որակավորում)
2005-2008 թթ. սովորել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) ասպիրանտուրան
2008 թվականին ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսթյուն «Պետությունների՝ զինված ուժ օգտագործելու իրավունքը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2006-2007 թթ. աշխատել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությունում որպես տարածաշրջանային իրավախորհրդատուի օգնական, հետո որպես իրավախորհրդատու:
2007 թվականից դասախոսություններ է կարդում ԿԽՄԿ Մոսկվայի, Երևանի և Ստեփանակերտի պատվիրակությունների կողմից կազմակերպված միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված միջոցառումներին:
2008-2009 թթ. աշխատել է «Արզին» հրատարակչատուն ՍՊԸ-ում (RBA ամսագիր) որպես գործադիր տնօրեն:
2009-2011 թթ. աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ (Փաստաբանական ընկերություն) սկզբում որպես իրավաբան, հետո որպես ավագ իրավաբան և տնօրենի տեղակալ:
2009 թվականից դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում (Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն):
2011 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի 31-Ա Որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Այլ տվյալներ
Միջազգային և ներպետական իրավունքի հացերին նվիրված մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (կասեցված), Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների ասոցիացիայի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայ շրջանավարտների և մի շարք այլ մասնագիտական միավորումների անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: