newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ՏՈՒՆԴԱՐՁ
Բարի գալուստ

Հարգելի այցելու,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ողջունում է Ձեզ և հայտնում համագործակցության և ըստ ամենայնի աջակցության պատրաստակամություն:
Ելակետ ընդունելով Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորելու անհրաժեշտությունը, ձգտելու ենք հանրությանը, առանց վերապահումների, ճշգրտորեն լուսաբանել մեր համակարգին առնչվող իրադարձությունները, առավել հրատապ օրենսդրական ակտերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները, սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ տալ Ձեզ հուզող հարցերին: Համոզված ենք, որ կայքը դեռ կայանալու խնդիր ունի, մասնավորապես փորձելու ենք այն հարստացնել համակարգի պատմությանը և հետագա ծրագրերին առնչվող նյութերով, ուստի շնորհապարտ կլինենք, եթե Ձեր առաջարկություններով ու նկատառումներով փորձեք նպաստել կայք էջի բարելավմանը:

Գևորգ Դանիելյան
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար


|08.02.2010| ՕՐԻՆԱԳԾԵՐ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր և հիմնավորում ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-«Պաշտոնական տեղեկագիր»
3.1 ՀՀ արդարադատության նախարարության համակարգում 2009թ երրորդ եռամսյակի դրությամբ առկա է 1 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն` «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ:
3.2 Համակարգի միակ ընկերության աշխատողների թվաքանակը նշված ժամանակաշրջանում դարձյալ կազմել է 40 աշխատող: ԲԵՌՆԵԼ


|2701.2010| ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով լրատվության առանձին միջոցներով հրապարակված ոչ լիարժեք տեղեկատվությունը` դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հարցումներըª տեղեկացնում ենք. ս.թ. հունվարի 21-ին և 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» րեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ս.Միքայելյանը գանգատվել է սրտի և ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


|22.01.2010| ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ամփոփեց 2009 թվականը
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2007 թվականից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը գրանցվել է բռնագանձված գումարների 175% աճ: Այդ մասին հունվարի 22-ին տեղի ունեցած ծառայության ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը:
2009 թվականին գրանցվել է կատարողական վարույթների աճ` հարուցվել են 62 580 գործ (2008թ.` 55991, 2007թ.` 44487): 2009 թվականի ընթացքի մեջ եղել են ընդամենը 85973 կատարողական վարույթ: Զգալիորեն նվազել է դիմում-բողոքների քանակը: 2009 թ. ծառայություն մուտք է եղել և ընթացք է տրվել 13586 ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


|20.01.2010| ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԱՆՄԱՆ ԶԱՆԳՎԱԾ
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Մ.Գևորգյանի համար իր մոր` Գ. Մելքումյանի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութանման զանգված: Մասնավորապես, երկու հատ «Head & Shoulders» շամպունի մեջ հայտնաբերվել են ինը ռետինե մատնոցներում փաթեթավորված փաթեթներ, որոնցում առկա էին 52.6 գրամ ընդհանուր քաշով յուրահատուկ հոտով դեղնականաչավուն բուսական զանգված, 188 հատ ամբողջական և 16 կտոր կոտրած դեղահաբեր, 40 հատ դեղապատիճ: ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ



Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2009 2(3)
© 2008 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան