Գևորգ Քոչարյան
Նախարարի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնյոթը նոյեմբերի, 1984 թվական, Երևան
Աշխատանքային գործունեություն
2025թ. մարտի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:
2020-2025թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ:
2019-2020թթ. եղել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:
2016-2019թթ. եղել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ:
2004-2019թթ. աշխատել է մի շարք առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում:
Կրթություն
2020թ. ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների պատրաստման դասընթաց:
2019թ. ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատախազների պատրաստման դասընթաց:
2013-2017թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավր:
2007-2009թթ. սովորել է ՀՈՒՄԿ հիմնադրամում՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ՝ մագիստրատուրա:
2001-2005թթ. սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ բակալավր:
2019-ից 2024 թվականների ընթացքում մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական գործուղումների՝ փողերի լվացման, տնտեսական հանցագործությունների, կոռուպցիայի կանխարգելման, հանցավոր (ապօրինի) ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման և այլ թեմաներով:
Զինվորական ծառայություն
Պահեստազորի սպա է:
2020թ. մասնակցել է ռազմական գործողություններին:
2015-2018թթ. մասնակցել է վարժական հավաքների:
2005-2007թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: