Էլինա Գեղամյան

Նախարարի խորհրդական

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

Քսանհինգը դեկտեմբերի, 1998 թվական:

Աշխատանքային գործունեություն

2018-2020 թվականներին աշխատել է «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում, որպես իրավաբան:

2019-2020 թվականներին աշխատել է «ԲՐԵՅՎ» ՍՊԸ-ում, որպես իրավաբան:

2020-2023 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական:

2023 թվականի փետրվարից 2024 թվականի հունվար ամիսներին զբաղեցրել է Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը։

2023 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան (արտոնագիր թիվ 3398, կասեցված է):

2023 թվականի սեպտեմբերից Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է:

2024 թվականի հունվարի 3-ին Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական:

Կրթություն

2015-2019 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցության դիպլոմ)։

2019-2021 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցության դիպլոմ):

2022-2023 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան:

2021 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է՝ հանրային իրավունք մասնագիտացմամբ (ատենախոսության թեմա՝ «Բողոքարկման ինստիտուտը վարչարարությունում և վարչական դատավարությունում»):

Այլ տեղեկություններ

Վեց գիտական հոդվածի հեղինակ է, միջազգային մեկ գիտական հետազոտության համահեղինակ:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ: