Կլարա Գասպարյան
Վարչության պետ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Մեկը հունվարի, 1998 թվական, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի մարտի 3-ի ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։
2024 թվականի դեկտեմբերի 16-ից 2025 թվականի մարտի 3-ը եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
2023 թվականի ապրիլի 3-ից 2024 թվականի դեկտեմբերի 16-ը եղել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի օգնական
2020 թվականի սեպտեմբերի 17-ից 2023 թվականի ապրիլի 3-ը եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական
2019 թվականի օգոստոսի 5-ից 2020 թվականի սեպտեմբերի 7-ը եղել է Արդադատության նախարարի տեղակալի օգնական:
Կրթություն
2022-2023թթ․ սովորել է «ՀՀ փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում։
2019-2021թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2015-2019թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2017թ. Մասնակցության Հավաստագիր «Իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի
2018թ Մասնակցության Հավաստագիր «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված Մարդու իրավունքների ամառային դպրոցին
2019թ. Վկայագիր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի 2018-2019թ. իրավաբանական կլինիկական դասընթացն ավարտելու համար
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ: Անկուսակցական է: