Արշակ Վարդապետյան

Նախարարի խորհրդական

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասներկուսը հոկտեմբերի, 1992թ.

Աշխատանքային գործունեություն 

2015-2017 թվականներին աշխատել է Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական (հասարակական հիմունքներով):

2017-2019 թվականներին աշխատել է Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական (համատեղությամբ):

2018-2019 թվականներին եղել է «ԱՐՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի տնօրեն (համատեղությամբ):

2019-2020 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում, որպես հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ:

2020-2021 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում, որպես քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի ավագ մասնագետ:

2021-2022 թվականի հունիսն  աշխատել է Արդարադատության նախարարությունում, որպես խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: 

2022 թվականի հունիսին նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական: 

Կրթություն

2009-2013 թվականներին սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում,  իրավաբանության բակալավրիատ:

2015-2016 թվականներին սովորել է Եվրասիա միջազգային համալսարանում, իրավագիտության բակալավրիատ:

2016-2019 թվականներին սովորել է ՌԴ նախագահին առընթեր՝ Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի, «Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց» ֆակուլտետում (РАНХиГС, ВШКУ),  կառավարման մագիստրոս:

Կրթական ծրագրեր, աշխատաժողովներ

2022 թ․ հունիս - Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 10-րդ համաժողով և ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 16-րդ նիստ

2022 թ․ մայիս - Վրաց-հայկական չորրորդ իրավական համաժողով

2020 թ. դեկտեմբեր - ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագիր, Միջազգային հանրապետական ինստիտուտ  («Ռազմավարական պլանավորում», «Տվյալների վերլուծություն», «Տվյալների վիզուալիզացիա», «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացներ)

2019թ. դեկտեմբեր - Թմրամոլության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ / Համաշխարհային բանկ, «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնություն («Միջանկյալ ֆինանսական հետազոտություններ» թեմայով աշխատաժողով)

2019թ. նոյեմբեր - «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլի՝ «Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների  ուժեղացում» տարածաշրջանային նախագիծ («Խորհրդարանական ամբողջականության ամրապնդում» թեմայով տարածաշրջանային սեմինար)

2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում (Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման  պատասխանատուների վերապատրաստում)

2019թ. սեպտեմբեր - Թմրամոլության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ / Համաշխարհային բանկ, «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնություն («Միջանկյալ ֆինանսական հետազոտություններ» թեմայով աշխատաժողով)

Այլ տեղեկություններ

  • 2013-2015թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում (զինվորական կոչում՝ Ավագ, զիվորական ծառայության ընթացքում պարգևներ՝ «Լավագույն զինվոր մարզիկ», «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»).
  • «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ԵԽ ծրագիր, հանձնախմբի անդամ.
  • «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ԵԽ ծրագիր, հանձնախմբի անդամ.
  • Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագիծ, նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ.
  • Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծեր, նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ:

Ամուսնացած է

Անկուսակցական է

Լեզուների իմացություն

Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն