ԶԼՄ-ները մեր մասին

«Հարսնաքարում» ծեծվածը նախարարի հարեւանն է

21/06/2012
Հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող «Հարսնաքարի» միջադեպի գործը առաջիկայում' նախաքննությունից հետո, կտեղափոխվի դատարան: Հայաստանյան իրականության մեջ ոչ միշտ եւ ոչ բոլորի դեպքում է արդարադատությունն իրագործվում' արտոնյալներ կան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է

21/06/2012
Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը բավականին ընդգրկուն է. 200-300-ից ավելի միջոցառումներ, մի քանի տասնյակ օրենքների փոփոխություն, կառուցվածքային փոփոխություններ` նոր ստորաբաժանումներ: Ծրագիրն ընդգրկում է ոչ միայն դատական իշխանությունը. ներառված է նաեւ փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, ԶԱԳՍ-երը, նոտարիատը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պաշտոնապես բացվեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրի վարչական շենքը

16/06/2012
Դատարանի շենքը բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների եւ դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին` դատական նիստից առաջ եւ հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ստացվել է 1000 բողոք, պատասխանատվության է ենթարկվել 7 նոտար

15/06/2012
Պետռեգիստերի գործունեության հետ կապված` տեսչությունը ևս ստացել է բողոքներ, որոնք նույնպես ուսումնասիրության են ենթարկվել և իրենց լիազորությունների սահմանում լուծում ստացել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլ-ջրադուլը

13/06/2012
«Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը: «Այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկին Ենոքյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է հացադուլն ու ջրադուլը», -փոխանցեց Ղլեչյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուբեն Մելիքյան. Արարատ Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ԵԴ վճիռը վերանայելու խնդրանքով դիմելու հիմք այս պահին չեմ տեսնում:

07/06/2012
Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի: «Փաստինֆո» գործակալությունը խնդրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին մեկնաբանել վճիռը, բողոքաբերի փաստարկներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հակափաստարկները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Որքան այս կենտրոնը հագեցված լինի, այնքան արդարադատությունը կշահի». Փորձագիտական կենտրոնը նոր շենք ունի

05/05/2012
ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր շենք ունի: Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով` Փորձագիտական կենտրոնը ոչ միայն զրկվել էր շենքային պայմաններից, այլև զգալի կորուստներ կրել: ՀՀ նախագահի կարգադրությամբ փորձագիտական կենտրոնի շենքային պայմաններով ապահովման խնդիրը ներառվել է դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ-ի ռազմավարական գործողությունների ծրագրում: Արդյունքում, չորս տարի իր գործունեությունն իրականացնելով վարձակալության հիմունքներով ձեռք բերված շենքում` կենտրոնը վերջապես ունեցավ իր շենքը: Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Դա ներքին վեճ է» Արդարադատության փոխնախարարը՝ հնչակյանների արդեն չորս տարի շարունակվող վեճի մասին

04/04/2012
«Մենք հիմա ունենք մի վիճակ, որ երկու թեւ՝ կուսակցության ներսում կամ կուսակցության անունն օգտագործելով, իրար հետ վիճում են: Այս վեճը, սակայն, դուրս է արդարադատության նախարարության գործառույթներից: Սա իրենց ներքին վեճն է, եւ դա իրենք իրար մեջ պետք է լուծեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործին՝ կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ նմանատիպ խնդիրներ տարբեր կուսակցություններում ծագում են: Պատասխանելով լյուդմիլասարգսյանական կողմի հնչեցրած մեղադրանքներին, որ գրանցելով պերկուպերկյանականներին՝ նախարարությունը՝ պետական մարմինը, քաղաքական իշխանության պատվերն է կատարում, մեր զրուցակիցը պարզաբանում է, որ արդարադատության նախարարությունն այս ոլորտում իրականացնում է գրանցում. «Եթե վաղը իրենք համագումար անեն, եւ որոշվի, որ ոչ Լյուդմիլա Սարգսյանը, ոչ Գեւորգ Պերկուպերկյանը չեն կարող լինել ատենապետ, այլ մի երրորդ անձ պետք է լինի, կբերեն փաստաթղթերը, դրանք ճիշտ կլինեն՝ մենք նորից կգրանցենք»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ