Տիգրան Խաչիկյանը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը

28/06/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը:

Փոխնախարարը ողջունել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ դրանք քննարկման առարկա են դարձնում աշխատանքային իրավակարգավորումների արդի հիմնախնդիրները: Տիգրան Խաչիկյանը կարևորել է նաև Աշխատանքային նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը՝ առկա տարընթերցումներին հիմնարար լուծումներ առաջադրելու համար: Քննարկման ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև առաջարկվող փոփոխություններով կարգավորվող մի շարք դրույթների՝ ներկայացնելով իր դիտողություններն ու առաջարկները:

Ամփոփելով խոսքը՝ Տիգրան Խաչիկյանը նաև Արդարադատության նախարարության պատրաստակամությունն է հայտնել ներգրավվելու նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում՝ որակյալ աշխատանքային օրենսգիրք ունենալու համար: