Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

23/11/2020

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետի (ծածկագիր՝ 12-35-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետի (ծածկագիր՝ 12-35-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. 1.      դիմում (կցվում է),
  2. 2.     անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. 3.     բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. 4.     աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. 5.     արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով 
  6. 6.     մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • · Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-6, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-93, 103, 106, 109, 110, 124, 125, 129, 142, 146-153, 159, 160

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • · «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • · «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-9, 14-15, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • · «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6-8, 13, 17, 18, 23-30, 42    

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

  • · Քաղաքացիական օրենսգիրք հոդվածներ՝ 20, 22-24, 27, 33, 43, 44, 47, 49, 107, 109, 135,  189, 234, 300, 332, 1194,  1200, 1217-1219, 1186, 1227

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146260

  • · «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 5, 6, 10, 12, 15, 30

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144997

  • · ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912

· ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 384-Ն, որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116248

  • · ՀՀ արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի <<Նոտարական գործողությունների կարգը հաստատելու մասին>>N 103 հրաման

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129214

 

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
    հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,
    հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):