«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-Ը աշխատանքի է հրավիրում կրտսեր թարգմանչի

23/10/2018

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-Ը

Աշխատանքի է հրավիրում ԿՐՏՍԵՐ ԹԱՐԳՄԱՆՉԻ (անգլերեն-հայերեն)

Պարտականությունները.

• կատարելու է իրավական ակտերի, ազգային զեկույցների, դատական ակտերի և այլ առանցքային փաստաթղթերի գրավոր թարգմանություններ (հայերեն-անգլերեն լեզվազույգով)

Պահանջվող որակավորումը և հմտությունները.

• թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,

• անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կհամարվի առավելություն,

• իրավական ակտերի թարգմանության բնագավառում փորձը կհամարվի առավելություն,

• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատաժամանակը՝ լրիվ կամ կես դրույք (ազատ գրաֆիկով աշխատանքի համար խնդրում ենք չդիմել)

Դիմումը ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. կենսագրական՝ հայերենով կամ անգլերենով,

2. բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,

3. նույնականացման քարտի պատճեն կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճեն (բացակայության դեպքում՝ տեղեկանքի պատճեն)

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (լեզվի իմացություն, թարգմանչական հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է` 23.11.2018թ.:

Փաստաթղթերն ուղարկել mzargaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Հալաբյան 41ա հասցեով, ժամը 10.00-ից մինչև 18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից: