Դեպի վեր
Հայտարարություններ
Մրցույթներ 

 

  • Հայտարարություն՝ 2020 թվականի սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման վերաբերյալ

    Ավելին...

  • Այս հայտարարությամբ Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:

    Ավելին...

  • ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշման N 1 հավելվածի Բաժին II-ով:

    Ավելին...

  • Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղար` Նաիրա Սեդրակյանին (010)594057 հեռախոսահամարով:

    Ավելին...

  • ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման 3-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները, որոնցով սահմանվում էին ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության իրավական հիմքերը:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն