Սիրվարդ Գևորգյան

Գլխավոր քարտուղար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնութը ապրիլի1983թ, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն 
2005-2009թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջին կարգի, առաջատար, այնուհետ՝  գլխավոր  մասնագետ։
2009-2012 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես խորհրդատու։
2012-2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում։
2015-2017թթ.  աշխատել է է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2017-2021թթ. աշխատել է որպես նոտար՝ Երևան նոտարական տարածքում։
2021թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը  աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում։
2022թ․նոյեմբերի 25-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։
Կրթություն
1990-2000թթ. սովորել է Լ․ Շանթի անվան N 4 միջնակարգ դպրոցում։
2000-2004թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։
2004-2006թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2011-2013թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում /Մագիստրոսի աստիճան/։
Այլ տեղեկություններ
2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (կասեցված)։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու դուստր: