Դեպի վեր

Վահե Դանիելյան

Նախարարի տեղակալ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)
2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ
2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ
2014 թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ
2014- 2015 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2016-2018 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն

 Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավասության շրջանակը՝

Նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության համակարգման,

 բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ կոնվենցիաներով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրագործման ապահովման,

գ. անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,

դ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության համակարգման,

ե. արխիվային գործի կառավարման բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային արխիվի գործունեության համակարգման,

զ. պետական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովման.

8) Նախարարի տեղակալ Վ. Դանիելյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, անձնական տվյալների պաշտպանության գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով: 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն