Արմենուհի Հարությունյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

Տասնվեցը հոկտեմբերի, 1976 թվական:

Աշխատանքային գործունեություն
1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության  Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ:
2001-2003 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ:
2003 թվականից  աշխատում է  Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ:
2022 թվականի մայիսի 20-ից ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Կրթություն
1994-1999 թվականներին սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Դիպլոմ՝ միջազգային հարաբերությունների բակալավր:
2008-2010 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնի  Իրավագիտության ֆակուլտետում։ Դիպլոմ՝ Իրավագիտության մագիստրոս:
2010-2014 թվականներին սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի՝ Ասպիրանտուրա Իրավագիտության ֆակուլտետում, Դատավարական իրավունքի ամբիոն:
Մասնագիտական այ տեղեկություններ
2008թ. Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների  դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ
2008թ. Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ
2009թ. Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ
2012-2014թթ.  ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ
2011թ - ցայսօր Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ
2016-2017թթ. Դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում՝ քրեական իրավունք առարկան
2016թ - ցայսօր Դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրներն առարկան
2019 – 2022թթ. Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ  
Համակարգչային գիտելիքներ
Windows, Ms-Office, Ms-Word, MS P.Point, Outlook Express
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), ֆրանսերեն (բավարար)
Ամուսնացած է, ունի երկու որդի

Իրավասության շրջանակը՝ 

 Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը  Նախարարության աշխատանքները համակարգում է Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման,

բ. իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման,

գ. Նախարարության իրավասության շրջանակում, որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման,

դ. քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,

ե. պետական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովման,

զ. իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,

է. քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձման, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,

4) Նախարարի  տեղակալ Արմենուհի Հարությունյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, իրավական փոխօգնության վարչության,  ինչպես նաև Նախարարության համակարգում գործող և «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.