Ռաֆաել Մանուչարյան

Տնօրեն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ ծննդավայր

Քսանմեկը մարտի, 1966 թվական, Երևան։

Աշխատանքային գործունեություն

1988-1991թթ․ աշխատել է «Զահմեդ» պետական տնտեսությունում որպես գլխավոր մասնագետ, այնուհետև փոխադրվել է գլխավոր հաշվապահի պաշտոնին, որտեղ աշխատել է մինչև 1991թ․ հուլիս։

1991-1996թթ․ աշխատել է «Տիգասոն» ֆիրմա ՍՊԸ-ում, որպես տնօրեն։

1996-1998թթ․ աշխատել է Երևանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման պ/ձ-ում, որպես տնօրենի օգնական։

1998-2002թթ․ աշխատել է  «Տիգասոն» ֆիրմա ՍՊԸ-ում, որպես տնօրեն։

2002-2004թթ․ զբաղեցրել է «Ա․Ս․Մ․» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը։

2004-2006թթ․ զբաղեցրել է «Կոմսետ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։

2007թ․-ից առ այսօր աշխատում է «Պաշտոնական Տեղեկագիր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով նախ՝ վերստուգողի, հետո՝ մենեջերի, իսկ ներկայումս՝ տնօրենի տեղակալի պաշտոնը։

Կրթություն

1982թ․ ավարտել է Երևանի թիվ 173 միջնակարգ մաթեմատիկական թեքումով դպրոցը։

1982-1988թթ․ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ ավարտելով «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» ֆակուլտետը և ստանալով տնտեսագետի որակավորում։

2014-2016թթ․ սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագետ, դատական փորձագետի մագիստրոսի որակավորում։

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին

Ամուսնացած է, ունի 3 երեխա։