Լառա Պետրոսյան

Վարչության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնչորսը սեպտեմբերի, 1997 թվական:
Աշխատանքային գործունեություն 
2019-2021 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնում որպես իրավաբան:
2021թ. հունվարից- 2021թ. հուլիսն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնում որպես ավագ մասնագետ:
2021-2022 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնում որպես գլխավոր իրավաբան:
2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետ:
2022-2023 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական:
2023թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ:
Կրթություն և վերապատրաստումներ
2014-2018թթ.  սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
2018-2020թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ քրեական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ (գերազանցության դիպլոմ)։
2021թ. (հոկտեմբեր- դեկտեմբեր) սովորել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում և անցել դիվանագետների ու ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստում։
2022թ. (հունիս- հուլիս) Լունդի համալսարանում անցել է «Բազմաստիճան կառավարման, ապակենտրոնացման և մարդու իրավունքների հեռանկարները» թեմայով վերապատրաստում (Շվեդիա)։
2023թ. (մայիս- հունիս)  Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեում անցել է «Մարդու իրավունքներ և փոքրամասնություններ» թեմայով վերապատրաստում (Matra Rule of Law) (Նիդերլանդներ)։
Մասնագիտական այլ տեղեկություններ
2021 – 2022թթ. ՄԱԿ անդրազգային հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (UNTOC) և դրան կից արձանագրությունների դրույթների կիրարկման մշտադիտարկման մեխանիզմի կոնտակտային անձ և ազգային փորձագետ,
2021 – 2022թթ. Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ,
2022թ.- ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կարողությունների զարգացման ազգային համակարգող կամ կոնտակտային անձ,
2022թ. – ՄԱԿ Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների հանցավոր նպատակների համար օգտագործման դեմ պայքարի վերաբերյալ միջազգային համապարփակ կոնվենցիայի նախագծի աշխատանքային խմբի անդամ,
2022թ. - Եվրոպայի խորհրդի մեդիայի և տեղեկատվական հասարակության ղեկավար կոմիտեի (CDMSI) անդամ,
2022թ. – Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովում (HCCH) ՀՀ ներկայացուցիչ:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է: