Գրիգոր Մինասյան

Նախարար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսաներեքը դեկտեմբերի, 1983 թվական:

Աշխատանքային գործունեություն 

2003-2004 թվականներին աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան:

2004-2009 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:

2008-2020 թվականներին հանդիսացել է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

2012 թվականին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես իրավական վերլուծության վարչության պետ:

2013-2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2013-2022 թվականներին հանդիսացել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը:

2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության նախարարի տեղակալ:

2022 թվականի դեկտեմբերի 25-ին Վարչապետի N 1529-Ա որոշմամբ ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

2022 թվականի դեկտեմբերի 26-ին Նախագահի հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար:

Կրթություն

1990-2000 թվականներին սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

2000-2005 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

2012 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: