Դեպի վեր

Արմավիրի ՔԿ հիմնարկի առաջին մասնաշենքը կշահագործվի 2013-ի ամռանը. Արմենպրես

01/11/2012 Տառատեսակի
չափսը
A A A

 Արմավիրի քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը շահագործման կհանձնվի 2013 թվականի հունիս-հուլիսին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, շինարարական աշխատանքների շարունակման համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրեց 500 մլն դրամ: Արմավիրի ՔԿ-ն ընդհանուր առմամբ բաղկացած կլինի երեք մասնաշենքից, որտեղ կտեղակայվեն 1400 դատապարտկյալներ: Շինաշխատանքների համար հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել ևս մեկ միլիարդ դրամ: «Միայն մեկ կորպուսի շահագործումը կլուծի մի շարք խնդիրներ: Ընդհանրապես, ողջ աշխարհում տեղի է ունենում Քրեկատարողական հիմնարկների խոշորացում, ինչը նպաստում է մի շարք հարցերի լուծմանը, այդ թվում` գերծանրաբեռնվածության հարցի»,- ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` ծրագիրը մեկ տարի շուտ կավարտվի: «Այս քրեակատարողական հիմնարկի շահագործումով կխուսափենք ֆինանսական մեծ միջոցների փոշիացումից, քանի որ այժմ ավելորդ ծախսեր ենք կատարում հնամաշ հիմնարկների վերանորոգման վրա»,- ասաց կառավարության ղեկավարը:

Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` հանրապետությունում ներկայում կան 4000-ից ավելի դատապարտյալներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն