Դեպի վեր

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ. Iravaban.net

09/10/2012

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում նախատեսված միջոցառումները ժամանակին իրականացնելը ՀՀ արդարադատության նախարարի պատվի խնդիրն է:

Այս մասին Իրավաբան.net-ին այսօր հայտնեց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով իրենք ռազմավարական ծրագրում նախատեսված գործողությունների կատարման ժամանակից դեռ մի փոքր էլ առաջ են ընկել:

«Ծրագրով նախատեսված գործողությունների պլանով շատ հստակ ընթանում ենք: Արդեն իսկ մենք գործողությունների պլանից առաջ ենք գնացել ՀՀ «Դատական օրենսգրքի» փոփոխություններով, ծրագրից ավելի առաջ ենք ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» փոփոխություններով, շրջանառության մեջ է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի հայեցակարգը, նաև ՀՀ «Վարչական դատավարության օրենսգիրքը»: ՀՀ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքն  արդեն իսկ Կառավարությունում է և օրերս կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ռազմավարական ծրագրով նախատեսված հաջորդ քայլը դատավորների քննությունների կազմակերպումն է, ինչպես նաև ՀՀ «Քրեական օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ինքը վաղը մեկնում է Գերմանիա, որտեղ մի շարք հարցերի հետ քննարկվելու է նաև ՀՀ «Քրեական օրենսգրքի» նախնական հայեցակարգը:

Հրայր Թովմասյանն իր  խոսքում նշեց, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումից հետո դատաիրավական համակարգում չենք ունենալու այն խնդիրները, որն այսօր ունենք:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն