Դեպի վեր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտակետում պետք է լինեն ինչպես ներկա և ապագա, այնպես էլ նախկին հայտարարատու պաշտոնատար անձինք

13/04/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտակետում պետք է լինեն ինչպես ներկա և ապագա, այնպես էլ նախկին հայտարարատու պաշտոնատար անձինք։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում այդ մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։-2019 թվականի նոյեմբերի վերջին ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ինչպիսի՞  գործիքակազմ է տրամադրված ԿԿՀ-ին, որպեսզի վերջինս կարողանա արդյունավետ իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Ի՞նչ դեր ունի Հանձնաժողովը դատական համակարգի վեթինգի, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում։-Նախևառաջ, տեղեկացնեմ,որ այս տարվա մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը, ի թիվս մի շարք այլ կարգավորումների, նախատեսում է նաև դրույթներ՝ ուղղված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմի ընդլայնմանը։ ԱԺ կողմից ընդունված օրենսդրական այս փաթեթը դեռևս չի ստորագրվել ՀՀ նախագահի կողմից։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու  հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:Ինչ վերաբերում է ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայատարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաև  ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ և այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաև իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։Հատկանշական է, որ հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացության բովանդակային կողմը ՀՀ Սահմանադրությանը համահունչ արտացոլված է օրենսդրական փաթեթում։Որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։Այսպես՝ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների,  դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական  եզրակացություններ։ Թեև  Հանձնաժողովի  եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։ Հակիրճ անդրադառնամ այն հարցին, թե ինչպես է նախատեսվում իրականացնել բարեվարքության ուսումնասիրությունը /ստուգումը/։ Թեկնածուների դեպքում գործելու է հետևյալ մեխանիզմը.  անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաև ԿԿՀ-ի սահմանած ձևափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության  ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրության միջոցով  կազմելու և նշանակման իրավասություն ունեցող անձին  ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է ՀՀ սահմանադրությանը համահունչ Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է, այսինքն՝ ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Նշեմ, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայումս գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է համապատասխան միջոցներ, որոնց շարքում է նաև իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։

Հատկանշական է, որ օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։Հաջորդ հարցը, որին անպայման կցանկանայի անդրադառնալ այն է, որ հայտարարագրման համակարգի առկայությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթային առաքելությունը միայն  կոռուպցիայի կանխարգելումը չէ։ Հանձնաժողովի ոչ պակաս կարևոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների  ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։
Այս առումով նշեմ, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետևության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն, այո՛, իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։Ինչպես նշեցի, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաև նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որի պարագայում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։Կցանկանայի համառոտ անդրադառնալ նաև 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Հակակոռուպցիոն ռազմավարությանը։ Նախ նշեմ, որ գույքի,  եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգն օրենսդրությամբ իր ամրագրումն  է ստացել ռազմավարությունից շատ ավելի վաղ. Ռազմավարությունը պարզապես ամրագրում է դրա հետագա կատարելագործմանն ուղղված քայլերը։Ընդգծեմ նաև, որ Ռազմավարությունը, ինչպես ցանկացած ռազմավարություն, միտված է ապագային, բայց Ռազմավարությամբ  նախատեսվում է  գործուն կառուցակարգերի ներդրում՝ ուղղված նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։
Ընդգծեմ նաև այս գործընթացում հակակոռուպցիոն մարմինների, իսկ խնդրո առարկա հարցերի լուծման համատեքստում առավելապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կենտրոնական դերը և այդ մարմնի կողմից իր լիազորությունների պատշաճ կատարման կարևորությունը, քանի որ հենց դրանից է մեծապես կախված Հակակոռուպցիոն ռազմավարության կենսագործումը։

Հատկանշական է, որ օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։Հաջորդ հարցը, որին անպայման կցանկանայի անդրադառնալ այն է, որ հայտարարագրման համակարգի առկայությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթային առաքելությունը միայն  կոռուպցիայի կանխարգելումը չէ։ Հանձնաժողովի ոչ պակաս կարևոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների  ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։Այս առումով նշեմ, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետևության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն, այո՛, իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։Ինչպես նշեցի, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաև նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որի պարագայում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։Կցանկանայի համառոտ անդրադառնալ նաև 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Հակակոռուպցիոն ռազմավարությանը։ Նախ նշեմ, որ գույքի,  եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգն օրենսդրությամբ իր ամրագրումն  է ստացել ռազմավարությունից շատ ավելի վաղ. Ռազմավարությունը պարզապես ամրագրում է դրա հետագա կատարելագործմանն ուղղված քայլերը։Ընդգծեմ նաև, որ Ռազմավարությունը, ինչպես ցանկացած ռազմավարություն, միտված է ապագային, բայց Ռազմավարությամբ  նախատեսվում է  գործուն կառուցակարգերի ներդրում՝ ուղղված նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։Ընդգծեմ նաև այս գործընթացում հակակոռուպցիոն մարմինների, իսկ խնդրո առարկա հարցերի լուծման համատեքստում առավելապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կենտրոնական դերը և այդ մարմնի կողմից իր լիազորությունների պատշաճ կատարման կարևորությունը, քանի որ հենց դրանից է մեծապես կախված Հակակոռուպցիոն ռազմավարության կենսագործումը։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն