Դեպի վեր

Բավական ժամանակ ենք կորցրել և լրացուցիչ համբերություն է պետք. Ռուստամ Բադասյան

04/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

 

2019 թվականը դժվարին տարի էր Արդարադատության նախարարության համար։ Մի քանի նախագծեր ընդունվեցին, որոնք ոչ միանշանակ ընդունվեցին թե՛ հանրության կողմից, թե՛ ԱԺ խմբակցությունների կողմից։
Տարվա աշխատանքներն ArmDaily.am-ն ամփոփում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։
-Պարո՛ն Բադասյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ոլորտի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ, փոփոխություններ եղան։
2019 թվականը դրական կգնահատեմ: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ընդամենը մի քանի ամսում նախարարությունը մշակեց ոլորտային հեղափոխական ռազմավարություններ (որոնք երկար սպասված էին հեղափոխությունից հետո)՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, որոնք նաև տարբեր միջազգային կառույցների կողմից բարձր գնահատականի արժանացան: Դրանց հիման վրա հնարավոր դարձավ նշանակալի ֆինանսական աջակցության մասով բանակցություններ սկսել. դրանք հաջողությամբ ընթանում են, բոլոր հիմքերը ստեղծվել են հաջորդ տարում արդեն կոնկրետ համաձայնագրեր ունենալու համար։ Այդ փաստաթղթերով ամրագրել ենք մեր նպատակներն ու գործողությունների ծրագրերը, համաձայն որոնց՝ առաջիկա 4 տարիների ընթացքում ներդնելու ենք էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ, անցումային արդարադատության գործիքակազմ, անցկացնելու ենք սահմանադրական բարեփոխումներ, բարձրացնելու ենք դատական համակարգի արդյունավետությունը, ստեղծելու ենք պետական ծառայությունների միասնական հարթակ, բարեփոխելու ենք հայտարարագրման համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծելու ենք Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ ենք աշխատանքներ կատարելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պայմաններն ենք բարելավելու: Անելիքները, իրոք, շատ են: Թվարկածս էլ իրականացվող աշխատանքների ընդամենը 20 տոկոսն են:
-Դեռևս ի՞նչ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։
Չնայած փոխնախարարների ու նախարարության աշխատակիցների հետ օրուգիշեր կատարած տքնաջան աշխատանքին՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասի լուծմանն էլ ուղղված են նշածս ռազմավարությունները: Խնդիրները բազմաթիվ են, դրանց մի մասը խորքային է, մի մասը համակարգային, մի մասի լուծումը կարճ ժամանակ է պահանջում, մի մասինն էլ՝ երկար: Հուսով եմ և համոզված, որ բոլորիս՝ նույն նվիրումով աշխատելու դեպքում առաջիկա տարիներին թվարկածս խնդիրների մեծ մասն արդեն լուծած կհամարենք:
-Որո՞նք էին տարվա սկանդալները, կապված Ձեր նախարարության հետ։
Իմ տպավորությամբ որևէ սկանդալ չի եղել։
-Գալիք տարվա պլանները, նախագծերն ու անելիքները։
Նախագծերի ու սպասվող փոփոխությունների մասին արդեն նշեցի: Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեր քաղաքացիների համար ավելի լավ ու ապահով Հայաստան կառուցելուն: Քրեակատարողական ոլորտում հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը բերվելու է ռեկորդային ցածր մակարդակի 2020 թվականին։ Բարեփոխումներ են սպասվում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում, որով հնարավոր կդառնա խուսափել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերից և առաջին հերթին պաշտպանել պարտատերերի շահերը: Պետք է կրճատվեն քաղաքացիական և վարչական գործերի քննության ժամկետները, այդ նպատակով կներդրվեն պարզեցված վարույթներ, վեճերի կարգավորման այլընտրանքային մեթոդներ։ Կատարելագործվելու է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ միասնական գրասենյակներ ստեղծելու և թվայնացման աշխատանքների միջոցով։
-5 բալանոց համակարգով ինչպես կգնահատեք Ձեր նախարարության այս տարվա աշխատանքը։
Մեր աշխատանքը արժե գնահատել, երբ որ քաղաքացին ինքը կզգա բարեփոխումների ազդեցությունը իր կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ բավական ժամանակ ենք կորցրել և լրացուցիչ համբերություն է պետք, որ մեր նախատեսած բարեփոխումները կյանքի կոչենք, իսկ դրանցից շատերը ժամանակ են պահանջում։

2019 թվականը դժվարին տարի էր Արդարադատության նախարարության համար։ Մի քանի նախագծեր ընդունվեցին, որոնք ոչ միանշանակ ընդունվեցին թե՛ հանրության կողմից, թե՛ ԱԺ խմբակցությունների կողմից։Տարվա աշխատանքներն ArmDaily.am-ն ամփոփում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։
-Պարո՛ն Բադասյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ոլորտի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ, փոփոխություններ եղան։2019 թվականը դրական կգնահատեմ: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ընդամենը մի քանի ամսում նախարարությունը մշակեց ոլորտային հեղափոխական ռազմավարություններ (որոնք երկար սպասված էին հեղափոխությունից հետո)՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, որոնք նաև տարբեր միջազգային կառույցների կողմից բարձր գնահատականի արժանացան: Դրանց հիման վրա հնարավոր դարձավ նշանակալի ֆինանսական աջակցության մասով բանակցություններ սկսել. դրանք հաջողությամբ ընթանում են, բոլոր հիմքերը ստեղծվել են հաջորդ տարում արդեն կոնկրետ համաձայնագրեր ունենալու համար։ Այդ փաստաթղթերով ամրագրել ենք մեր նպատակներն ու գործողությունների ծրագրերը, համաձայն որոնց՝ առաջիկա 4 տարիների ընթացքում ներդնելու ենք էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ, անցումային արդարադատության գործիքակազմ, անցկացնելու ենք սահմանադրական բարեփոխումներ, բարձրացնելու ենք դատական համակարգի արդյունավետությունը, ստեղծելու ենք պետական ծառայությունների միասնական հարթակ, բարեփոխելու ենք հայտարարագրման համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծելու ենք Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ ենք աշխատանքներ կատարելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պայմաններն ենք բարելավելու: Անելիքները, իրոք, շատ են: Թվարկածս էլ իրականացվող աշխատանքների ընդամենը 20 տոկոսն են:
-Դեռևս ի՞նչ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։Չնայած փոխնախարարների ու նախարարության աշխատակիցների հետ օրուգիշեր կատարած տքնաջան աշխատանքին՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասի լուծմանն էլ ուղղված են նշածս ռազմավարությունները: Խնդիրները բազմաթիվ են, դրանց մի մասը խորքային է, մի մասը համակարգային, մի մասի լուծումը կարճ ժամանակ է պահանջում, մի մասինն էլ՝ երկար: Հուսով եմ և համոզված, որ բոլորիս՝ նույն նվիրումով աշխատելու դեպքում առաջիկա տարիներին թվարկածս խնդիրների մեծ մասն արդեն լուծած կհամարենք:
-Որո՞նք էին տարվա սկանդալները, կապված Ձեր նախարարության հետ։Իմ տպավորությամբ որևէ սկանդալ չի եղել։
-Գալիք տարվա պլանները, նախագծերն ու անելիքները։Նախագծերի ու սպասվող փոփոխությունների մասին արդեն նշեցի: Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեր քաղաքացիների համար ավելի լավ ու ապահով Հայաստան կառուցելուն: Քրեակատարողական ոլորտում հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը բերվելու է ռեկորդային ցածր մակարդակի 2020 թվականին։ Բարեփոխումներ են սպասվում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում, որով հնարավոր կդառնա խուսափել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերից և առաջին հերթին պաշտպանել պարտատերերի շահերը: Պետք է կրճատվեն քաղաքացիական և վարչական գործերի քննության ժամկետները, այդ նպատակով կներդրվեն պարզեցված վարույթներ, վեճերի կարգավորման այլընտրանքային մեթոդներ։ Կատարելագործվելու է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ միասնական գրասենյակներ ստեղծելու և թվայնացման աշխատանքների միջոցով։
-5 բալանոց համակարգով ինչպես կգնահատեք Ձեր նախարարության այս տարվա աշխատանքը։Մեր աշխատանքը արժե գնահատել, երբ որ քաղաքացին ինքը կզգա բարեփոխումների ազդեցությունը իր կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ բավական ժամանակ ենք կորցրել և լրացուցիչ համբերություն է պետք, որ մեր նախատեսած բարեփոխումները կյանքի կոչենք, իսկ դրանցից շատերը ժամանակ են պահանջում։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն