Դեպի վեր

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պայմանը մտածողությունը փոխելն է. փոխնախարար

24/07/2019

   Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պայմանը մտածողությունը փոխելն է։ Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման  նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։

   Նրա խոսքով՝ որպեսզի կարելի լինի կիրառել հակակոռուպցիոն մեխանիզմներ, այդ թվում համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, պետք է  փոխել վերաբերմունքն այդ երեւույթի հանդեպ։ «Բացի այդ, կարեւոր է նաեւ մշակել ռազմավարություն, որը կհիմնվի անցյալի փորձի հաշվառման վրա եւ կունենա վերջնանպատակ։ Միեւնույն ժամանակ, սանդղկաները պետք է իրատեսական լինեն, այսինքն՝ ոչ այնքան իջեցված եւ ոչ այնքան բարձրացված»,- նշել է նա։

   Փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ինտեգրման կարեւորությունը տեղերում հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումներին։ «Կոռուպցիայի ռիսկերի նվազման նպատակով արդարադատության նախարարությունը նախատեսում է ներդնել սպասարկումների մատուցման էլեկտրոնային համակարգ պետական մարմինների մեծ մասում, այդ թվում տեղերում»,- ավելացրել է Աննա Վարդապետյանը։

   Անդրադառնալով անցումային արդարադատության խնդրին՝ նա ասաց, որ վերջնանպատակը պետք  է դառնա դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացումը։

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պայմանը մտածողությունը փոխելն է։ Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման  նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի կարելի լինի կիրառել հակակոռուպցիոն մեխանիզմներ, այդ թվում համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, պետք է  փոխել վերաբերմունքն այդ երեւույթի հանդեպ։ «Բացի այդ, կարեւոր է նաեւ մշակել ռազմավարություն, որը կհիմնվի անցյալի փորձի հաշվառման վրա եւ կունենա վերջնանպատակ։ Միեւնույն ժամանակ, սանդղկաները պետք է իրատեսական լինեն, այսինքն՝ ոչ այնքան իջեցված եւ ոչ այնքան բարձրացված»,- նշել է նա։
Փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ինտեգրման կարեւորությունը տեղերում հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումներին։ «Կոռուպցիայի ռիսկերի նվազման նպատակով արդարադատության նախարարությունը նախատեսում է ներդնել սպասարկումների մատուցման էլեկտրոնային համակարգ պետական մարմինների մեծ մասում, այդ թվում տեղերում»,- ավելացրել է Աննա Վարդապետյանը։
Անդրադառնալով անցումային արդարադատության խնդրին՝ նա ասաց, որ վերջնանպատակը պետք  է դառնա դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացու

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն