Դեպի վեր

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ «ԿՈՒԼԱԿԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐԵՒԷ ԿԵՐՊ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

04/05/2019

 

Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես հայտնի է, նախորդ իշխանության «կոռումպացված չինովնիկներին հայտնաբերելու, նրանց ունեցվածքը «հետ խլելու» եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար որոշել են դիմել անցումային արդարադատության զորությանը։ Մտադիր են, օրինակ, արտադատական կարգով բռնագանձել «ապօրինի հարստացած» նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցվածքը։ Եվ սա տեւական ժամանակ է՝ արժանանում է քննադատության, որ չի կարելի արտադատական կարգով եւ աֆրիկյան երկրներին հատուկ մեթոդներով բռնագանձել մարդու ունեցվածքը։ Կամ, որ ամենակարեւորն է՝ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու՝ այս կամ այն չինովնիկն ապօրինի՞ է հարստացել, թե՞ ոչ, նրա գույքը ենթակա՞ է բռնագանձման, եթե նրան չեն դատապարտել եւ այլն։ Բա որ հանկարծ կասկածի տակ դրվի նաեւ իրենց՝ գործող չինովնիկների եւ այս ինստիտուտը ներդնողների ունեցվածքի օրինականությունը, կամ մարդիկ հարց բարձրացնեն 90-ականների սեփականաշնորհման օրինականության հետ կապված, մինչեւ ո՞ւր կհասնենք այս ճանապարհով։
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը, ի տարբերություն իշխանության քաղաքական ներկայացուցիչների, այս ամենի մասին խոսելիս նախընտրում է զգուշություն ցուցաբերել տերմինների գործածության հարցում, որ շփոթ չառաջանա։ Ի դեպ, Վարդապետյանը, որպես անցումային արդարադատության գործիքներ կիրառած պետություն՝ օրինակ է բերում մեր հարեւան Վրաստանը՝ մեջբերելով նաեւ դրա վերաբերյալ հրապարակված զեկույցը ու խորհուրդ տալիս մեզ կարդալ այն։ Սակայն հատուկ նրա համար պետք է ընդգծենք, որ անցումային արդարադատության միջազգային կենտրոնի զեկույցներում Վրաստանը չի համարվում երկիր, որտեղ հեղափոխությունից հետո կիրառվել է անցումային արդարադատություն։
«Justice-ն ավելի լայն հասկացություն է, քան արդարադատությունը։ Եվ սա քաղաքական ու իրավական գործընթաց է, այսինքն՝ ինքն ինստիտուտ չէ, որ պիտի ներդրվի, ինքը գործընթաց է, որն ունի հստակ շրջանակներ։ Եթե Դուք նայեք ՄԱԿ-ի 2010 թվականի անցումային արդարադատության ուղենիշային զեկույցը, կտեսնեք, որ էնտեղ կան նույն օրինականության շրջանակներում գործելու պահանջը, երկրի սահմանադրական կարգը չխախտելու պահանջը, եւ հստակ կտեսնեք, որ կա 4 լայն գործիքակազմ։ Դրանք քրեական հետապնդումներն են,  ապօրինի ճանապարհով ձեռք բերված եւ երկրից դուրս բերված եկամուտների վերադարձն է, հաշտեցման կամ համաձայնեցման հանձնաժողովներն են եւ, որպես էս ամեն ինչի արդյունք՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, որը երկրում պետք է տեղի ունենա։ Այսինքն՝ երկրի ինչ-որ մի ֆորմացիայից անցումն է մեկ այլ ֆորմացիայի»,- ասաց Աննա Վարդապետյանը։
- Ո՞ր ֆորմացիայից որ ֆորմացիային։
- Դա յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում։ Այսինքն, եթե պետությունը գտնում է, որ նախկինում տեղի են ունեցել զանգվածային խախտումներ, որը հաղթահարելու համար պետք է օգտագործել ոչ միայն այն սովորական, օրդինար ընթացակարգերը, որ կան․․․ օրինակ՝ մենք ունենք կայացած դատական համակարգ, որը չկա աֆրիկյան որեւէ պետությունում։ Եվ եթե բավարար չեն այդ օրդինար ընթացակարգերը, կարող են օգտագործել իմ նշած 4 գործիքակազմից որեւէ մեկը։
- Բայց մենք ունենք կայացած դատական համակարգ, եւ անցումային արդարադատության ինստիտուտը կիրառվել է հիմնականում հենց այն երկրներում, որոնք չունեն։

Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես հայտնի է, նախորդ իշխանության «կոռումպացված չինովնիկներին հայտնաբերելու, նրանց ունեցվածքը «հետ խլելու» եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար որոշել են դիմել անցումային արդարադատության զորությանը։ Մտադիր են, օրինակ, արտադատական կարգով բռնագանձել «ապօրինի հարստացած» նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցվածքը։
Սկզբնաղբյուրը՝ 
https://hraparak.am/post/1059419846?fbclid=IwAR1Y5_azIM-J5tpDVY3i9tJ0gnpvC83SqDPjsAP9oYQzqnBcg88ct4UgODI

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն