ԶԼՄ-ները մեր մասին

Պատրաստ եմ քննադատություն լսել. Հրայր Թովմասյան. yerkir.am

31/10/2012
«Որ քրեակատարողական համակարգում կան խնդիրներ, երբեք չեմ թաքցրել: Թաքցնելու մարտավարություն չունեմ, խնդիրների մասին պետք է բաց խոսել, բայց դրանից չպետք է ոմանք իրենց համար փորձեն օգուտներ քաղել: Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հայտարարեց նախարարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵՄ-ն Հայաստանում արդարադատության պրոբացիոն ծառայություն է ստեղծում. Արմենպրես

30/10/2012
Ծառայության ներկայացմանը նվիրված սեմինար անցկացվեց, որի նպատակն է հայտնաբերել հնարավոր իրավական և գործնական այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայցելեն «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ. Փաստինֆո

30/10/2012
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամները` Հայաստանի ազատազրկման վայրերում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ նոյեմբերի 20-ին համատեղ կազմակերպվելիք լսումներին ընդառաջ, նախատեսում են առաջիկա շաբաթավերջին այցելել «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սա ճկույթը կտրած դատապարտյալի 7-րդ ինքնավնասումն է. Փաստինֆո

29/10/2012
Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վանաձոր ՔԿՀ-ում զանգվածային հացադուլ չկա, մեկ դատապարտյալ է հացադուլ հայտարարել. Գոռ Ղլեչյան. News.am

26/10/2012
Արդարադատության նախարարության քրեակատաարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ ընդունած թիվ 15/43 որոշմամբ գոյություն ունի իրերի,առարակների եւ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել ծանրոցներով կամ փաթեթներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գրիգոր Մանուկյան. «Առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվը հատեց 300-ի շեմը».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012
Pastinfo.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. «Նոտարիատի ուղին ճիշտ է ընտրված».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012
Բարեփոխվող նոտարական համակարգում դրական տեղաշարժեր կան, դրանք անհրաժեշտ են, բայց ոչ բավարար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հ.Թովմասյան. Նոտարական գրասենյակներում կոռուպցիոն ռիսկերը նվազել են.ՊԱՆՈՐԱՄԱ

20/10/2012
Մեր հոգեբանության մեջ դեռևս նստած է, որ այս կամ այն ազգի մարդիկ լավ նոտարներ են ու հենց նրանց մոտ է պետք գնալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. «Աշխատանքից ազատվել են ուսումնասիրության արդյունքում». ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության երկու աշխատակիցները վերջերս աշխատանքից ազատվել են համապատասխան ուսումնասիրությունների ու ստուգումների արդյունքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Էականորեն մեծանալու է նոտարների պատասխանատվությունը` ցանկացած դեպքում անձը կարող է նոտարից ողջ գումարը հետ ստանալ.ՊԱՆՈՐԱՄԱ

20/10/2012
Ներկա դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում` Վարդենիսում, Սևանում, Ալավերդիում, Մարալիկում, մեկը Երևանում և այլուր կան նոտարական թափուր տեղեր և այդ իսկ պատճառով այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվեցին նոտարական քննություններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Առաջարկվում է հիմնել Արդարադատության ակադեմիա. ՓԱՍՏԻՆՖՈ

19/10/2012
Օրենքի ընդունման դեպքում, մասնավորապես, մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը պետք է ընդունվեն «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին համապատասխանաբար` դատարանների նախագահների խորհրդի և գլխավոր դատախազի որոշումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միասնական պրակտիկայի ձևավորման դասընթացներ՝ նոտարների համար. ՓԱՍՏԻՆՖՈ

15/10/2012
«Աջակցություն արդարադատության մատչելիությանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից, և իրականացվում է ԵԽ-ի կողմից, հոկտեմբերի 6-ից իրականացվում են նոտարների վերապատրաստման դասընթացներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ