-
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ թեև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, այդուհանդերձ, այս պայքարում Հայաստանի ջանքերը շարունակական ու համակարգված են լինելու. պայքարն իրականացվելու է ինչպես ռազմավարական միջոցառումների, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման միջոցով:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված բարձրաստիճան գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչուսի գլխավորած պատվիրակությանը:
-
Դասընթացի կարևոր ու բովանդակային մասն է կազմել նաև բռնության դեպքերի լուսաբանման գործընթացում կրկնազոհության խնդիրը և, լուսաբանման նպատակով, բռնության ենթարկվածին զգայուն մոտեցում ցուցաբերելը, ինչի մասին հանգամանորեն խոսվել, քննարկվել ու ինտերակտիվ դաս է կազմակերպվել հոգեբան փորձագետ Հասմիկ Հովակիմյանի կողմից:
-
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը:
-
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:
-
Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը
20/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդագրություններ