Նորություններ

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ամբողջովին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

10/06/2016
Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վերապատրաստման դասընթաց` պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար

10/06/2016
Դասընթացին մասնակցել են ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը, Գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, փորձագետներ, իրավաբաններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

03/06/2016
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ Ռեիդար Հեջերմանին

01/06/2016
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների համակարգին առնչվող մի շարք հարցերի՝ օրենսդրության մակարդակում երեխաների արդարադատության մատչելիության բարելավմանը, մասնագիտացված կառույցների գործունեությանը, ծառայությունների մատուցման հասանելիությանը և երեխաների իրավունքների խախտման դեպքերի մոնիտորինգի մեխանիզմների ներդրմանն ու զարգացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ՔԿԱԳ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ոլորտի խնդիրներին

01/06/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին մասնակցել է ՄԱԿ-ի «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի ամբողջական վիճակագրական պատկերը ստանալու մասին» 2014 թվականի Նախարարների հռչակագրի և «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժին առընչվող տարածաշրջանային գործողությունների հիմքի» ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է Մխիթար Գոշի կիսանդրու բացման արարողությանը

31/05/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 31-ին մասնակցել է Մխիթար Գոշի կիսանդրու բացման արարողությանը: Նախարարը շնորհավորել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին նման նախաձեռնության համար և հավելել, որ իրավական հանրությունը նման նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտություն ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր

31/05/2016
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին

31/05/2016
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել են ՀՀ արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները

30/05/2016
Նախարարի խոսքով՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի այցը՝ Շիրակի մարզ

30/05/2016
Արփինե Հովհաննիսյանը եղել է նաև Շիրակի պանթեոնում, ծաղիկներ դրել ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների շիրիմներին, ինչպես նաև այցելել նրանց ընտանիքներ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովը

30/05/2016
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքականության մշակման և օրենսդրական պլանավորման, հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատման, ինչպես նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկման և գնահատման վերաբերյալ մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

27/05/2016
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերն ու ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հույս հայտնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ